13:06   26-07-2023
Image Description
Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ներգրավվել է Երևանի քաղաքապետարանի 4 ջրատար
Թողնել մեկնաբանություն

Հուլիսի 25-ին, ժամը 22:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Նախնական տվյալներով 5000 քմ տարածքում այրվում է կուտակված աղբ։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է Երևանի քաղաքապետարանի 4 ջրատար։

Loading...