15:28   30-09-2023
Image Description
Լեռնային Ղարաբաղում մնացել է առավելագույնը մի քանի հարյուր մարդ, որոնք ևս պատրաստվում են հեռանալ. Բեգլարյան
Թողնել մեկնաբանություն

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ոչ պաշտոնական տեղեկություններ է ներկայացրել, նշել՝ ԼՂ բնակչության վերջին խմբերն այս պահին գտնվում են Հայաստան գալու ճանապարհին։

«Արցախում մնացել է առավելագույնը մի քանի հարյուր մարդ, որոնց մեծ մասը պաշտոնյաներ են, արտակարգ ծառայությունների աշխատակիցներ, կամավորներ, հատուկ կարիքներ ունեցող որոշ անձինք: Նրանք նույնպես պատրաստվում են մեկնել։ Արդյո՞ք միջազգային դիտորդները պատրաստվում են ստուգել, թե ինչպես է Ալիևի ցեղասպանական ռեժիմը պաշտպանում կենդանիների իրավունքներն ու անվտանգությունը»,- նշել է Բեգլարյանը:

Նա կարծիք է հայտնել, որ հուսալի միջազգային երաշխիքների առկայության դեպքում մարդիկ կվերադառնան իրենց տները։

Loading...