15:46   22-11-2023
Image Description
Մոսկվայում գտնում են, որ Հայաստանը պատրաստ է գործել իրենց շահերի դեմ. քաղաքագետ
Թողնել մեկնաբանություն

Հարավային
Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը
օրերս հատարարել է, որ միանգամայն կիսում է վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները
միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ: Իր հերթին  Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան նշել  էր, որ Հայաստանը սխալ ուղու վրա է՝ նկատի ունենալով
Եվրամիության հետ Հայաստանի մտերմությունը:

Ըստ քաղաքագետ Հայկ Խալաթյանի՝ Մոսկվայում կարծում են, որ Արևմուտքը օգտագործում է
Հայաստանին, որպեսզի դուրս մղի Ռուսաստանին տարածաշրջանից:

«Հետևելով Արևմտյան գործիչների հայտարարություններին,
պետդեպարտամենտի ներկայացուցիչներին, ակնհայտ է դառնում, որ նրանք երկու հիմնական հակառակորդ
են տեսնում տարածաշրջանում՝ Ռուսաստանին և Պարսկաստանին: Եթե լսենք Ֆրանսիայի նախագահ
Էմանուել Մակրոնի խոսքերը, որն այս պահին ունի համբավ, իբրև ամենապրոհայկական գործչի,
ապա ըստ նրա Հայաստանը պետք է դառնա բուֆերային գոտի՝ Արևմուքտի և Ռուսաստանի միջև:
Այս պարագայում Ռուսաստանում գտնում են, որ Հայաստանը պատրաստ է գործել իրենց շահերի
դեմ տարածաշրջանում»:

Հայկ Խալաթյանը հավաստիացնում է, որ Հայաստանի քայլերը անպատասխան չեն մնալու և
ներկայիս իշխանությունների քաղաքականությունը բերելու է ոչ միայն Մոսկվայի պատասխան
քայլերի, այլ նաև շատ թշնամաբար է ընդունվելու հարևան Իրանում:

«Մենք
հիշում ենք, որ հենց Ադրբեջանի սերտ հարաբերությունները ԱՄՆ-ի, Իսրայելի և ընդհանրապես
Արևմուտքի հետ, հիմնական խնդիրն է Ադրբեջանի և Պարսկաստանի հարաբերություններում»,
- հավելում է քաղաքագետը:


Անի Էվինյան

Loading...