13:36   28-11-2023
Լուսանկարչին տեսախցիկը չի փրկի, եթե նա ճաշակով երգ չի լսել, լավ գիրք չի կարդացել....«Թարմ ուղեղով»
Թողնել մեկնաբանություն

Միջազգային ֆոտոմիության ասամբլեան այս տարվա տնօրենների խորհրդի նիստին որոշեց, որ Հայաստան կգան անդամ երկրների լուսանկարիչներից: 50 լուսանկարիչ ժամանեց մեր երկիր լուսաբանելու, նկարելու կյանքը ներսից: Պետական աջակցություն իհարկե չկար, բայց գործը գլուխ եկավ: Հնարավոր եղավ Խոր Վիրապից հասնել մինչև Լոռվա մարզ, որտեղ ավանդական հյուրասիրությունը ոչ միայն մնաց նրանց տեսախցիկների, այլ նաև սեփական հիշողության մեջ: Սա հնարավորություն էր 50 նոր մարդու ցույց տալ Հայաստանը՝ բարքերը, կենցաղն ու բնությունը:

Loading...