19:30   15-12-2023
Image Description
Ադրբեջանը ցանկանում է Հայաստանին ներքաշել երկկողմ գործընթացների մեջ. ադրբեջանագետ
Թողնել մեկնաբանություն

ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի համատեղ հայտարարությամբ
2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, և սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում գերեվարված 1 զինծառայող վերադարձել են Հայաստան:

Ադրբեջանագետ
Տաթևիկ Հայրապետյանը կարծում է, որ Բաքուն համաձայնել է նման քայլի գնալ, որովհետև
նպատակ ունի բանակցությունները միջազգային ձևաչափից տեղափոխել երկկողմ ձևաչափ: Ըստ
նրա Բաքուն ցանկանում է երկկողմ ձևաչափը հաստատող որևէ գրավոր համաձայնագիր, սակայն  այստեղ հարց է առաջանում՝ թե ով է երաշխավորելու
այդ համաձայնագրի կետերի իրագործումը:

«Նոյեմբերի
9-ի
հայտնի
թղթի որևէ դրույթ չաշխատեց հօգուտ Հայաստանի, բոլոր դրույթները աշխատեցին միայն հօգուտ
Ադրբեջանի, որովհետև հայկական կողմը արագ գնաց իր մասով ստանձնած պարտավորությունների
կատարմանը, իսկ Ադրբեջանը՝ հակառակը, ամբողջությամբ չեղարկեց իր մասով ստանձնած պարտավորությունների
կատարումը» -ասում է Հայրապետյանը, ընդգծելով, որ սա է պատճառը, որ այժմ Լեռնային Ղարաբաղում
հայեր չեն ապրում:







Անդրադառնալով գերիների վերադարձին՝ ադրբեջանագետը արձանագրում է,
որ նրանք պետք է վերադառնային դեռևս երեք տարի առաջ, իսկ այս գործընթացները նա մեկնաբանում
է որպես արդարացում՝ հետագա երկկողմ գործընթացների համար, որոնք մեծ վտանգ են ենթադրում
Հայաստանի համար:



Անի Էվինյան

Loading...