19:28   27-12-2023
Image Description
Ադրբեջանը ընտրություններից հետո ավելի ագրեսիվ ու վտանգավոր է դառնալու. փորձագետ
Թողնել մեկնաբանություն

Փետրվարի 7-ին Ադրբեջանում կայանալու է արտահերթ նախագահական ընտրություն,
և ընդդիմադիր մի շարք ուժեր որոշել են բոյկոտել՝ դա բացատրելով երկրում ազատ և արդար
ընտրություններ անցկացնելու համար պայմանների բացակայությամբ։ Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած
թեկնածուների թիվը հասել է 15-ի, այս մասին հայտնում է այդ երկրի ԿԸՀ-ն։

Գործող նախագահ Իլհամ Ալիևը ևս առաջադրված է:



Ըստ
ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի՝
Իլհամ Ալիևը կայանալիք նախագահական ընտրություններով
առաջին
հերթին ցանկանում է ժամանակ շահել, քանի որ որևէ շահագրգռվածություն չունի այս պահի
դրությամբ ստորագրել «Խաղաղության պայմանագիրը»:

«Ադրբեջանը շատ լավ հասկացել է, որ Հայաստանի ղեկավարությունը պատրաստ է շարունակական
զիջումների գնալ, ինչքան ժամանակը երկարում է՝ այնքան զիջումների քանակը մեծանում է:
Ադրբեջանի բռնապետը տեսել է, թե ինչպես է պատերազմով, ուժի,  սպառնալիքի կիրառմամբ ստիպում  Հայաստանի ղեկավարությանն ամեն անգամ հրաժարվել
իր նախորդ պահանջներից կամ սկզբունքներից, եթե կարելի է դրանք որպես սկզբունք ձևակերպել»,
-ասում է փորձագետը և հավելում, որ Ադրբեջանը ընտրություններից հետո ավելի ագրեսիվ
ու վտանգավոր է դառնալու, «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտը, որը ակտիվորեն սկսել են շրջանառել
անցած տարվա դեկտեմբերից գնալով նոր թափ է ստանալու:



Ադրբեջանագետը նշում է, որ ադրբեջանական տարբեր՝ պետական, հանրային և այլ հեռուստաընկերություններով,
պարբերաբար Հայաստանի ամբողջ տարածքը ներկայացվում է որպես Ադրբեջան, միևնույն ժամանակ
ձեռբակալվում են բոլոր ընդդիմադիր համարվող անձինք՝ ակտիվիստներ և լրագրողներ, ընդ
որում՝ նրանք մարդիկ են, որոնք ամբողջովին աջակցել են Ալիևին Արցախում տեղի ունեցած
ագրեսիայի ժամանակաշրջանում, ուղղակի հետագայում քննադատել են տարբեր կոռուպցիոն սկանդալերով
պայմանավորված:

Անի Էվինյան





Loading...