16:28   11-01-2024
Image Description
Ավելի քանի 2 տրիլիոն դրամի հարկային մուտքեր. ՊԵԿ֊ն ամփոփել է տարին
Թողնել մեկնաբանություն

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ասուլիսի
ժամանակ ասել է, որ 2023 թվականին ՊԵԿ-ը ապահովել է 2 տրիլիոն 221 միլիարդ դրամի հարկային
մուտքեր, որը շուրջ 296 միլիարդով ավելի է եղել նախորդ տարվանից: Նա 2023-ը բնորոշել
որպես «ստվերի դեմ արդյունավետ պայքարի տարի», քանի որ նախարարության տեսանկյունից,
կառավարության ծրագրով սահմանված թիրախն, ըստ որի 0,5 տոկոսային կետով հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը
պետք է բարելավվեր՝ կատարվել է։ Ընդ որում, աճ են գրանցել բոլոր հարկատեսակները, բացառությամբ
բնօգտագործման վճար հանդիսացող ռոյալթիին, որի մուտքերը նվազել են մետաղների միջազգային
գների պատճառով։



Ռուստամ Բադասյանը ներկայացրել է վա
րչարարության
իրականացման հետ կապված մի շարք վիճակագրական տվյալներ:



«2023 թվականի ընթացքում իրականացրել ենք 1186 համալիր հարկային ստուգումներ, որոնց
արդյունքում թե՛ ճշտումների, թե՛ ակտով առաջադրված գումարներով վերականգնվել է
38,4 մլրդ դրամ: Վերլուծական գործիքների կամերալ ուսումնասիրության միջոցով 2023 թվականին
55 մլրդ դրամի վերականգնում ենք ունեցել, որը ավել է նախորդ տարվա ցուցանիշից», -ասել
է ՊԵԿ նախագահը, նշելով, որ նախորդ տարի արձանագրվել էր 31,3 մլրդ դրամի մուտք, բացառապես
վերլուծական, այսինքն՝ կոշտ վարչարարություն չենթադրող գործիքակազմի միջոցով:



Անի Էվինյան










Loading...