16:33   13-01-2024
Image Description
Ներկայացվել են ներառական կրթական միջավայրի խնդիրները
Թողնել մեկնաբանություն

ՀՀ Կրթության տեսչական մարմնի ղեկավար
Վաղարշակ Մատիկյանը 2023 թվականի աշխատանքների ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է, որ
նախորդ տարվա ստուգման գործընթացների շրջանակում 90 դպրոցներում իրականացվել է ներառական
կրթական միջավայրի գնահատում, ըստ մշակված գործիքակազմի:



Ձևաթղթից ստացված պատկերի համաձայն, արդյունավետ իրականացվող գործառույթները հիմնականում
վերաբերել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ուսուցման
գործընթացի կազմակերպման համար իրականացվող ծառայություններին՝ դպրոցական և տարածքային
մակարդակներում: Մատնանշվել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների
ուսուցման գործընթացի կազմակերպման համար ֆիզիկական միջավայրի ապահովումը:



Ըստ Կրթության տեսչական մարմնի ղեկավարի՝
դպրոցները հիմնականում չունեն սովորողի անխոչնդոտ տեղաշարժն ապահովող ներքին ֆիզիկական
միջավայր. «Մասամբ ապահովված են տեսողության խանգարումներ ունեցող սովորողների համար
դեղին գծերով, ուղենշող սալիկներով, տարածական կողմնորոշման ձայնային ազդանշաններով
և այլն», -ասել է Վաղարշակ Մատիկյանը և հավելել, որ սովորողների համար մատչելի ուսումնական
նյութերի, էլեկտրոնային խոսող տառատեսակների, պարզեցված և հեշտ ընկալելի տեքստերի և
նկարազարդումներով գրքերի խնդիրներ ևս առկա են:

Անի Էվինյան

Loading...