16:20   14-01-2024
Image Description
Ադրբեջանի ընկալումն այն է, որ ՀՀ-ն պետք է չունենա բանակ
Թողնել մեկնաբանություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գավառում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ ասել է, որ
Ադրբեջանը մի կողմից հայտարարում է իր բանակն ուժեղացնելու մասին, կասկածի տակ է դնում
Հայաստանի տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից ասում է՝ Հայաստանի բանակը
Ֆրանսիայից և Հնդկաստանից զենք է գնում: Ըստ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի ընկալումն
այն է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է չունենա բանակ, որն էլ կասկածի տակ է
դնում Հայաստանի գոյության իրավունքը:



Վարչապետն ասել է, որ ցանկացած երկիր ունի բանակ ունենալու իրավունք և ոչ մեկ չի կարող
կասկածի տակ դնել դա, բայց միևնույն ժամանակ պետք է տարածաշրջանային անվտանգության
կոնցեպտների մեջ դնել այդ ամենը, ըստ որի Հայաստանը կարող է մտահոգություններ ունենալ
Ադրբեջանի սպառազինությունների առիթով, Ադրբեջանն էլ՝ Հայաստանի։



«Մենք ասում ենք եկեք խաղաղության պայմանագիր կնքենք այնպես, որ հնարավոր չդարձնի պատերազմը,
բայց երբեմն Ադրբեջանի առաջարկներին ծանոթանալով տպավորություն ենք ստանում, թե փորձ
է արվում ստեղծել մի փաստաթուղթ, որով պետք է լեգիտիմացվի հետագա պատերազմները: Սա
տրամաբանությունից դուրս է և մենք առաջարկում ենք անվատնգությունն ապահովելու համար
զորքերը Ալմա-Աթայի հռչակագրով սահմանված սահմանագծից հայելային հետ քաշենք, որ բախումների
վտանգը չեզոքացնենք», -ասել է ՀՀ վարչապետը և հավելել, որ Ադրբեջանը մերժում է այդ
և սահմանային շրջանները ապառազմականացնելու առաջարկները:



Նիկոլ Փաշինյանն առաջարկում է նաև կնքել պայմանագիր՝ սպառազինությունների վերահսկման
վերաբերյալ, որը թույլ կտա Հայաստանին և Ադրբեջանին սպառազինությունների հետ կապված
կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել և մեկը մյուսին վերահսկելու պայմանավորվածության
կատարման հնարավորություն ուենան։



«Սա իհարկե նոր բան է, բայց կարծում եմ, եթե մենք անկեղծ ուզում ենք գնալ խաղաղության
այս բոլոր հարցերը կարելի է հասցեագրել», -հավելել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:





 Անի Էվինյան

Loading...