Քթահոսություն, հազ, ջերմություն, ախորժակի անկում. մայրիկին ծանոթ ու անհանգստացնող ախտանիշներ:
Ի՞նչ անել, ինչպե՞ս խնամել փոքրիկին, ե՞րբ դիմել մանկաբույժին ու ինչպե՞ս պաշտպանել վիրուսներից... Հարցեր որոնց պատասխանները ստացել ենք «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբուժական թիվ 2 կլինիկայի ղեկավար, մանկաբույժ, բ.գ.թ. Մարի Դարակչյանից:
Հաղորդման երկրորդ մասում, «Aeroflex» վելնես կենտրոնի հիմնադիր-տնօրեն, ֆիզիոլոգ Արմինե Գրիգորյանի հետ, խոսել ենք մեզանում մեծ տարածում գտած ողնաշարային ցավերի, դրանց առաջացման պատճառների և բուժման միջոցների մասին: