Ուլտրաձայնային հետազոտություն կամ, ինչպես ավելի հայտնի է` սոնոգրաֆիա: Ի՞նչ է պետք իմանալ ու ինչպե՞ս գրագետ նախապատրաստվել: Կա՞ն արդյոք հակացուցումներ և ո՞ւմ է այն ցուցված, այս և մի շարք այլ հաճախ տրվող հարցեն ու դրանց պատասխանները «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Դիագնոստիկ-լաբորատոր ախտորոշման ծառայության ղեկավար, ԵՊԲՀ Ճառագայթային ախտորոշման ամբիոնի դասախոս Արմինե Պողոսյանի հետ զրույցում:
Հաղորդման երկրորդ մասում «Aeroflex» վելնես կենտրոնի հիմնադիր-տնօրեն, ֆիզիոլոգ Արմինե Գրիգորյանի հետ քննարկել ենք վերջույթների ծակծկոցների, թմրածության ու թթվածնային քաղցի պատճառներն ու վերացման եղանակներ: