18:46   18-04-2024
Image Description
Կասկած սերմանելը թուրքական օրակարգ է. ցեղասպանագետ
Թողնել մեկնաբանություն

«Ցեղասպանությունը շատ մարդկանց սպանություն
չէ, այն գործողություն է՝ ուղղված որոշակի խմբի ոչնչացմանը: Այս առումով սխալ է այն
պնդումը, որ թուրքական ժխտողականությանը հակազդելու համար մեզ անհրաժեշտ է ունենալ
1,5 միլիոն մարդու անուն ազգանուն պարունակող ցուցակ», -«Գործարար ալիքի» լրատվական
բաժնի հետ զրույցում ասել է Պատմական գիտությունների թեկնածու, ցեղասպանագետ Սուրեն
Մանուկյանը՝ մեկնաբանելով ցեղասպանության զոհերի անունները հավաքագրելու մասին խոսակցությունները:

Ըստ նրա՝ անհատ վերապրողների և զոհերի ճակատագրերը մշտապես եղել են գիտնականների և
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ուսումնասիրությունների կենտրոնում:

Սուրեն Մանուկյանը նշում է, որ դա երբեք չի դիտարկվել 1,5 միլիոն թվի հաստատման կամ
հերքման նպատակադրման, և հիմա էլ պետք է չդիտարկվի, քանի որ այս թիվը հիմնավորված է
բազմաթիվ հետազոտություններով:


«Կասկած սերմանելը թուրքական օրակարգ է», -եզրափակել է Սուրեն Մանուկյանը:

Հիշեցնենք, որ օրերս Ազգային ժողովում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական
​​խորհրդարանական
հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Անդրանիկ
Քոչարյանն ասել էր, որ անհրաժեշտ է ճշտել և արձանագրել Հայոց ցեղասպանության բոլոր
զոհերի անունները։

Անի Էվինյան

Loading...