Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սալոնիկի տակ հնագույն քաղաք են գտել

Սալոնիկի տակ հնագույն քաղաք են գտել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Սալոնիկի տակ հնագույն քաղաք են գտել

Սալոնիկում մետրոյի շինարարության ժամանակ հարյուր հազարավոր հնագիտական գտածոներ են գտնվել եւ հայտնաբերվել է  հնագույն մի ամբողջ քաղաք, հայտնել են Սալոնիկի Հնությունների վարչության եւ Հունաստանի հյուսիսային մայրաքաղաքի շինարարական ընկերության հնագետները, փոխանցում է News.am-ը:

Սալոնիկում մետրոյի կառուցումը սկսվել է 2006 թվականին, սակայն ձգձգվել է վիթխարածավալ հնագիտական աշխատանքների եւ գտածոների պատճառով: Մոտ 300 գտածո է հայտնաբերվել, իսկ վերջինը Աֆրոդիտեի արձանն էր:

Հնագետները Հին Ագորայի ծայրամասում հայտնաբերել են մինչեւ մ.թ.ա. 316 թվականին մակեդոնացի Կասանդրա թագավորի իշխանության գալու դարաշրջանին պատկանող քաղաք, հռոմեական ժամանակների գերզմանատեղի, արեւելյան գերեզմանատուն, քաղաքային բաց տարածք, որտեղ երեւում է քաղաքի կազմակերպումը Սալոնիկի հիմնադրումից մինչեւ ուշ անտիկ դարաշրջանի ավարտ:

2012 թվականին մետրոյի գլխավոր գծերից մեկի աշխատանքների ժամանակ հայնաբերվել է մ.թ.ա. 5-4-րդ դարերի քաղաքի հատված: Հետազոտվել է 3,1 հա մակերեսով տարածք: Հնագետների կարծիքով՝ քաղաքն ունեցել է ուժեղ տնտեսություն, զարգացած սոցիալ-քաղաքական կառույցներ, այն լքվել է մ.թ.ա. 315 թվականին:

Մյուս հետաքրքիր գտածոն հռոմեական ժամանակների գերեզմանատեղին է (մ.թ. 2-4-րդ դարեր), որը դասվել էր նախկինում անհայտ բնակավայրի:

Գտածոներից շատերը պատկանում են Բյուզանդական կայսրության ժամանակներից մինչեւ 1917 թվականին տեղի ունեցած մեծ հրդեհը, որի ժամանակ «հին քաղաքի» մեծ մասն այրվել էր: 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan