Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թուրքիայի արտգործնախարարն ԱՄՆ գործընկերոջ հետ քննարկելու է սիրիական Մանբիջում իրականացվելիք գործողությունները

Թուրքիայի արտգործնախարարն ԱՄՆ գործընկերոջ հետ քննարկելու է սիրիական Մանբիջում իրականացվելիք գործողությունները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Թուրքիայի արտգործնախարարն ԱՄՆ գործընկերոջ հետ քննարկելու է սիրիական Մանբիջում իրականացվելիք գործողությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ով հունիսի 3-4-ն աշխատանքային այցով գտնվում Է Վաշինգտոնում, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ քննարկելու է սիրիական Մանբիջում Թուրքիա-ԱՄՆ համատեղ գործողությունների հետ կապված հարցեր:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նշված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:

«ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Վաշինգտոնում բանակցություններ է ունենալու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Բանակցությունների հիմնական թեման լինելու է սիրիական Մանբիջում իրականացվելիք գործողությունների ճանապարհային քարտեզը»,-ասվում է նախարարության տարածած հայտարարության մեջ:

Նախարարության փոխանցմամբ՝ քննարկվելու են նաև ԱՄՆ-Թուրքիա երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային իրավիճակի հետ կապված մի շարք հարցեր:

ԱՄՆ կատարած այցի շրջանակում Չավուշօղլուն Վաշինգտոնում հանդիպում է ունենալու նաև տեղի թուրքական և մուսուլմանական հասարակության, ինչպես նաև ամերիկյան գործարար և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan