Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թուրքիայի խորհրդարանական ու նախագահական ընտրություններում արտերկրյա քվեարկությունն ավարտվել է

Թուրքիայի խորհրդարանական ու նախագահական ընտրություններում արտերկրյա քվեարկությունն ավարտվել է
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Թուրքիայի խորհրդարանական ու նախագահական ընտրություններում արտերկրյա քվեարկությունն ավարտվել է

Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք նախագահական ու խորհրդարանական ընտրությունների արտերկրյա քվեարկությունը հունիսի 19-ին ավարտվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, հունիսի 7-ից արտերկրում մեկնարկած քվեարկությանը մասնակցել է 1 մլն 486 հազար 408 քաղաքացի (48,78 տոկոս), ինչը ռեկորդային մեծ թիվ է համարվում նախորդ տարիների համեմատ:

Թեպետ Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը տվյալներ չի հրապարակել արտերկրում տեղի ունեցած քվեարկության արդյունքների վերաբերյալ, սակայն հայտնի է, որ ընտրություններին ամենամեծ մասնակցությունը եղել է Բելգիայում և Շվեյցարիայում: Ընդհանուր առմամբ, քվեարկություն է տեղի ունեցել 60 երկրի 123 ներկայացուցչությունում:

Հունիսի 7-ից Թուրքիայի սահմանային անցակետերում մեկնարկած քվեարկությունը կավարտվի միայն հունիսի 24-ին:

Ընտրությունների արդյունքները կհրապարակվեն միայն հունիսի 24-ին Թուրքիայում կայանալիք հիմնական քվեարկությունից հետո:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan