Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կանադահայ նկարչի գողացված նկարներից 19-ը գտնվել է

Կանադահայ նկարչի գողացված նկարներից 19-ը գտնվել է
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կանադահայ նկարչի գողացված նկարներից 19-ը գտնվել է

Քվեբեկի ոստիկանությունը վերադարձրել է հանրաճանաչ կանադահայ նկարիչ Արմանդ Թաթոսյանի նկարներից 19-ը, որոնք գողացել էին ավելի քան 10 տարի առաջ: Այս մասին հայտնում է News.am-ը:

Երբ Արմանդ Թաթոսյանի քույրը` Մերի Թաթոսյանը, նկատել է իր եղբոր նկարներից մեկը է Kijiji գովազդային-առեւտրային կայքում, եւ անակնկալի է եկել, քանի որ այդ նկարը 10 տարուց ավելի էր, ինչ գողացել էին:Նկարը վաճառքի էր դրված մոտ $2000 ԱՄՆ դոլարով, ինչը նշանակալիորեն ցածր է նկարչի կտավների միջին արժեքից:

 
Քվեբեկի նահանգային ոստիկանությունը վերադարձրել է նկարչի գրեթե երկու տասնյակ նկարներ, որոնք գողացել էին Մոնրեալի արվարձաններից պահեստներից մեկից: Ոստիկանության խոսնակ Օդրի-Էն Բիլոդոն հայտնել է, որ սեպտեմբերի 20-ին 51-ամյա մի տղամարդ ձերբակալվել է եւ ապա ազատ է արձակվել: Նա մեղադրվում է գողության եւ գողոնը թաքցնելու մեջ:

Նկարիչ Արմանդ Թաթոսյանը մահացել է 2012 թվականին: Նրա քույրը` Մերի Թաթոսյանը, As It Happens-ի հետ զրույցում նշել է, որ նկարների հայտնաբերումը մեծ նվեր էր իրենց ընտանիքի համար: Նա նշել է, որ եղբոր նկարներից մոտ 60-ը գողացել էին, որոնցից այժմ 19-ը գտնվում է ոստիկանությունում: Դրանք Թաթոսյանների ընտանեկան հավաքածուից էին, եւ դրանց թվում էին Արմանդ Թաթոսյանի հոր եւ պապերի նկարները, որոնք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո ընտանիքն իր հետ էր բերել Կանադա:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan