Տվե՛ք ինձ օրհներգը փոխելու գոնե մեկ լուրջ պատճառ: Չկա՛:«Quo Vadis» կամ ուր ես գնում, Հայաստա՛ն



Խոսել Հայաստանի օրհներգը փոխելու հարցի մասին ուղղակի անլուրջ է և ժամանակավրեպ: Այսօր մեր խնդիրը պետության կյանքում արմատական փոփոխություններն են և ամուր տնտեսության ստեղծումը: Տվե՛ք հիմնը փոխելու գոնե մեկ հիմնավոր պատճառ: Չկա: Հասարակական քննարկման օրակարգից այսօր և վերջնականապես պետք է հանվի այս հարցը: «Մեր հայրենիքը» այլընտրանք չունի: Այն մեր քաղաքական ինքնության, անցած ճանապարհի և գոյի խորհրդանիշն է, Հայաստանի անկախության վերականգնման խորհրդանիշը: