Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայաստանը ԵԱՏՄ-ին ներկայացնելու է մի շարք ապրանքների մաքսատուրքերի իջեցման առաջարկ

Հայաստանը ԵԱՏՄ-ին ներկայացնելու է մի շարք ապրանքների մաքսատուրքերի իջեցման առաջարկ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայաստանը ԵԱՏՄ-ին ներկայացնելու է մի շարք ապրանքների մաքսատուրքերի իջեցման առաջարկ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը հայտնում է նախարարության կողմից Հայաստանի համար որոշ զգայուն ապրանքատեսակների համար մաքսատուրքերի իջեցման առաջարկ կազմելու և Եվրասիական տնտեսական միություն ներկայացնելու մտադրության մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բաբայանն այս մասին ասաց Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստում:

Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը նշեց, որ ԵԱՏՄ-ի շրջանակում Հայաստանին տրված են համապատասխան մաքսատուրքեր: «Մեզ մոտ մի շարք ապրանքների գներ թանկանալու են: Կա ՞ն դեպքեր, երբ ՀՀ-ն հարց է բարձրացրել ԵԱՏՄ-ի առջև, որ մի շարք ապրանքների մաքսատուրքեր իջեցվեն»,-հետաքրքրվեց Մելքումյանը:

Բաբայանը նշեց, որ, իսկապես, Հայաստանը, անդամակցելով ԵԱՏՄ-ին, ստանձնել է  պարտավորությունների շարք մաքսատուրքերի մասով, որոնք նախկին մաքսատուրքերի համեմատ ավելի բարձր են: «Ստանձնել ենք Ռուսաստանի մաքսատուրքերի պարտավորությունը: Քանի որ մեր մաքսատուրքերը բարձրացան, ԱՀԿ անդամ երկրներից մոտ տասնմեկը դիմել է Հայաստանին, որ ՀՀ-ն բարձրացված մաքսատուրքերի արդյունքում առաջացած խնդրի համար վերաբանակցություն վարի: Կարող է լինել մաքսատուրքերի իջեցում որոշ ապրանքների մասով, որոնք հետաքրքրություն կներկայացնեն, կամ որոշակի ապրանքների մասով, որոնք հետաքրքրություն են ներկայացնում այդ երկրների համար: Հայաստանի համար զգայուն ապրանքատեսակների մասով... մենք նախապատրաստելու ենք առաջարկներ և ներկայացնելու ենք ԵԱՏՄ: Եվ դա նորմալ գործընթաց է, այլ անդամ երկրներ ևս ներկայացնում են նման առաջարկներ»,-նշեց Բաբայանն ու հավելեց, որ  օրենսդրական որևէ խոչընդոտ այդ գործընթացի համար Հայաստանը չունի:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
21Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan