Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վարազդատ Կարապետյանի համար ոչ թե անվանումն է կարևոր, այլ նախարարության մշակած քաղաքականության արդյունավետությունը

Վարազդատ Կարապետյանի համար ոչ թե անվանումն է կարևոր, այլ նախարարության մշակած քաղաքականության արդյունավետությունը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վարազդատ Կարապետյանի համար ոչ թե անվանումն է կարևոր, այլ նախարարության մշակած քաղաքականության արդյունավետությունը

ՀՀ Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերիմշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի համար ոչ թե նախարարության անվանումն է կարևոր, այլ դրա մշակած քաղաքականությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կարապետյանն ասաց փետրվարի 11-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Մենք պետք է մի շատ կարևոր հարցադրում հստակեցնենք: Նախարարությունների հիմնական գործառույթը քաղաքականություն մշակելն է: Հիմա անունը կդնենք առանձին նախարարություն, թե անունը կդնենք վարչություն, կդնենք բաժին կառավարության աշխատակազմում, բացարձակ էական չէ: Էականն այն է, թե այդ պրոֆեսիոնալների խումբը, ովքեր քաղաքականության մշակողներն են, ինչպես են մշակելու քաղաքականությունը, և մենք որպես հանրություն, ինչպես ենք քաղաքականության մշակման գործընթացը վերահսկելու ու մասնակցելու այդ գործընթացին»,- ասաց Կարապետյանը:

Վարազդատ Կարապետյանը նաև նշեց, որ տրամաբանական է, որ բոլոր ենթակառուցվածքները միավորված են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մեջ:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
20Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan