Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Նիկոլ Փաշինյանը հակված է քայլ առ քայլ ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին ստեղծելուն

Նիկոլ Փաշինյանը հակված է քայլ առ քայլ ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին ստեղծելուն
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Նիկոլ Փաշինյանը հակված է քայլ առ քայլ ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին ստեղծելուն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակված է ունիվերսալ և ուժեղ հակակոռուպցիոն մարմնի քայլ առ քայլ ստեղծմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց փետրվարի 12-ին Ազգային ժողովում պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում:

«Հակակոռուպցիոն մարմնի գոյությունը շատ կարևոր եմ համարում, բայց, ընդհանուր առմամբ հակակոռուպցիոն մարմնի մի քանի կոնցեպցիա կա: Մասնավորապես՝ ինչ գործառույթներ պետք է այն կարողանա իրականացնել՝ հետաքննական, քննչական, օպերատիվ-հետախուզական լիազորություններ պետք է ունենա, թե ոչ: Սրանք սկզբունքային կարևոր հարցեր են: Ես անձամբ կարծում եմ, որ հակակոռուպցիոն մարմինը պետք է ունենա բավականին լայն լիազորություններ, բայց պետք է փուլ առ փուլ գնալ այդ լիազորությունների տրամադրմանը, ոչ թե միանգամից»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ լիազորությունների ամբողջական տրամադրման դեպքում պետական կառավարման համակարգում խզում կառաջանա:

«Երբ այդ հակակոռուպցիոն մարմնին մենք տանք որոշակի լիազորություններ, պետք է այլ մարմինների գործառույթները կրճատենք և տեղափոխենք այստեղ: Երբ այդ ամենը անենք, կարող է պարզվի, որ հին մարմինը չի անում այլևս, իսկ նորը ի վիճակի չէ կատարել այդ գործառույթները: Իմ դիրքորոշումն այն է, որ պետք է գնալ ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին ունենալու ճանապարհով, բայց դրան պետք է գնալ քայլ առ քայլ»,- նշեց վարչապետը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
20Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan