ՊԵԿ. ի՞նչ խնդիրներ են դրված այս կառույցի առջև և ի՞նչը չի գոհացնում տնտեսվարողին. «Քաղաքական գործակից»



Վերջին շրջանում շատ են հնչել քննադատություններ ՊԵԿ-ի աշխատանքի վերաբերյալ և այդ թեմային անդրադարձեր են եղել նաև Ազգային ժողովի քննարկումների ժամանակ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ էլ օրերս տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում նա արել է մի քանի դիտարկումներ Պետական եկամուտների կոմիտեի գործունեության հետ կապված և նշել, որ ՊԵԿ-ը հանրությանը պետք է ներկայանա նոր կերպարով: Ի՞նչ է ակնկալում վարչապետը, որոնք են այս գերատեսչության առաջնահերթությունները, ինչպես փոխել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբեմունքն իրենց վճարած հարկերի ու հարկեր վճարելու պարտականությունների նկատմամբ. այս թողարկման հյուրերն են ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը և կառավարման փորձագետ Սամվել Գրիգորյանը: