Ղազախստանի նոր չինական նախագահը և տարածաշրջանային գերտերություն դառնալու մեր հեռանկարները. «Սա Հայաստան է և վերջ»



Ղազախստանի նոր նախագահի աշխատանքային կենսագրության կեսը Չինաստանի հետ է կապված: Չինարեն նա խոսում է ոչ պակաս լավ, քան ռուսերեն և հաստատապես ավելի լավ, քան իր մայրենի լեզվով: Տոկաևը ղազախական էլիտայի չինական թևի առաջնորդն է: Այսպիսով, Չինաստանի «Մետաքսե ճանապարհ» ծրագիրը տարածաշրջանից, կարծես, դուրս է մղում և՛ ռուսներին, և՛ թուրքական մեծ թուրանի նախագիծը: Ստեղծվող իրավիճակը Հայաստանի համար աննախադեպ հեռանկար է բացում, որին մենք ինչպես միշտ պատրաստ չենք: