Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 19-ին այցելել է Սանկտ Պետերբուրգի Սբ. Կատարինե եկեղեցի, այնուհետեւ շրջայց կատարել հայկական կիրակնօրյա դպրոցում եւ ջերմ հանդիպում ունեցել համայնքի ներկայացուցիչների հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Արարատ Միրզոյանը համայնքին ներկայացրել է թավշյա հեղափոխության սկզբունքներն ու արժեքները, որոնց հավատարիմ է իշխանության եկած քաղաքական ուժը, երկրի առաջնահերթությունները, կիսվել առկա խնդիրներով: Անդրադառնալով Սփյուռքի հետ հարաբերություններին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ այդ հարաբերությունները չափազանց կարեւոր են իրենց համար եւ տարիներ ի վեր Սփյուռքին միայն օգնության հասնող ձեռք դիտարկելու դիրքորոշումը պետք է փոխարինվի հավասար համագործակցության մոտեցմամբ:

Ազգային ժողովի նախագահն ու պատվիրակության անդամները պատասխանել են համայնքի ներկայացուցիչների՝ կրթությանը, առողջապահությանը, տնտեսությանը, դատական համակարգին, արտաքին քաղաքականությանն ու հասարակական կյանքի այլ ոլորտներին վերաբերող ամենատարբեր հարցերին:

Հաջորդ օրը խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը ծաղիկներ է խոնարհել Կոմիտասի հուշարձանին եւ շրջայց կատարել Սանկտ Պետերբուրգի Գլխավոր հյուպատոսությունում:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
16Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan