Ի՞նչ են ուզում արցախցիները՝ անկախությու՞ն, թե՞ միացում. «Մոդուս վիվենդի»



Արցախում չեն հասկանում, թե ինչու՞ պետք է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները չազդեն Արցախի վրա: Հայաստանի այդ մասում չեն հասկանում Երևանի քաղաքականությունը. ինչպե՞ս կարող է նախորդ ռեժիմը մերժվել ամենուր, բացի Արցախից: Երբ ես Արցախում էի, մարդիկ մոտենում այդօրինակ հարցեր էին տալիս, նրանց համար բազմաթիվ անպատասխան հարցեր են մնացել: Ի՞նչ են ուզում արցախցիները, ինչպիսի՞ն են պատկերացնում իրենց ապագան: «Մոդուս վիվենդի» հաղորդաշարի այս թողարկմանը հեղինակ Արա Պապյանը պատմում է Արցախ իր այցի ու դրա արդյունքների մասին: