Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Դուք պատշաճ դատավոր չեք. Քոչարյանի պաշտպանի՝ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու պատճառով նիստը հետաձգվեց

Դուք պատշաճ դատավոր չեք. Քոչարյանի պաշտպանի՝ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու պատճառով նիստը հետաձգվեց
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Դուք պատշաճ դատավոր չեք. Քոչարյանի պաշտպանի՝ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու պատճառով նիստը հետաձգվեց

Վերաքննիչ քրեական դատարանում քննվում են սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, Մարտի մեկի գործը կասեցնելու և սահմանադրական դատարան ուղարկելու դեմ դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքները: Պաշտպանական կողմը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Նշենք, որ նախագահող դատավորը Արմեն Դանիելյանն է:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, ներկայացնելով միջնորդությունը, կասկածելի համարեց դատախազ Պետրոսյանի կողմից բերված վերաքննիչ բողոքները դատավոր Արմեն Դանիելյանին մակագրվելը, քանի որ նույն գործով Վերաքննիչ դատարանում կար արդեն քննվող գործ: Նա նկատեց, որ երբևէ չի պատահել, որ Վերաքննիչ դատարանում իրենց կողմից բերված վերաքննիչ բողոքները մակագրվեն մեկ դատավորի:

«Ձեզ այս երկու բողոքները մակագրել հանձնարարելը մեզ համար տեղի է ունեցել կասկածելի պարագաներում: Մեր դիտարկմամբ՝ դա տեղի է ունեցել՝ ելնելով Ձեր անձի առանձնահատկություններից: Հավանաբար, այն ընթացակարգերը, որոնք որ կիրառվել են և այն անձիք, որոնք որոշել են, որ գործը պետք է քննեք Դուք, նկատի են ունեցել, որ Դուք այն դատավորն եք, որ առավել հազվադեպ է կայացնում, այնպիսի դատական ակտ, որը կհակասեր դատախազության դիրքորոշումներին»,-պարզաբանեց Հայկ Ալումյանը:

Նա ասաց, որ սույն դատական կազմը ձևավորվել է կամայականորեն և դա հանդիսանում է եվրոպական կոնվենցիայի խախտում: «Դուք սույն գործով բողոքները քննելու համար պատշաճ դատավոր չեք, իսկ Ձեր նախագահությամբ դատարանը չի կարող համարվել օրենքի հիման վրա ստեղծված դատարան»,-ասաց նա և անձամբ իր անունից միջնորդեց ինքնաբացարկ հայտնել:

Մյուս պաշտպանները ժամանակ խնդրեցին ինքնաբացարկի միջնորդությունը միանալու համար, որպեսզի ծանոթանան նյութերին:

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ այս գործով այս կարգի կասկածները չափազանց կարևոր է փարատել, իսկ դրանց փարատելը հնարավոր չէ առանց ինքնաբացարկի: «Բավական լուրջ են ներկայացված հանգամանքները: Ես ծանոթ եմ այդ կրիչի նյութերին, դա ուղակի նկարած բան է՝ մեկը նստել, նկարել է: Կոմպյուտերի միջամտությունը, կարծում եմ, եղել է: Սա հանցագործություն է: Նույնիսկ տարիներ անց հնարավոր է պարզել, թե ինչ է կատարվում: Այս ամենը բացառելու համար հորդորում եմ Ձեզ բավարարել ինքնաբացարկի միջնորդությունը»,-ասաց նա:

Մեղադրող կողմը չմիացավ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը, իսկ տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը նշեց, որ այս բացարկը ձևականության տարր է պարունակում: «Ըստ էության, ենթադրությունների հիման վրա բացարկ էր: Գտնում եմ, որ Դուք՝ որպես դատավոր, նշանակվել եք Ռոբերտ Քոչարյանի տարիներին և պետք է, որ այդ տեսանկյունից կասկածներ չլինեն, այդ մեզ համար պետք է դա մտահոգություն առաջացներ»,-ասաց նա:

Այսպիսով՝ դատական նիստը հետաձգվեց, որպեսզի պաշտպանական կողմը ամբողջ գործի նյութերին ծանոթանա: Դատախազները նշեցին, որ մեկ օրը ողջամիտ ժամկետ է, որպեսզի Քոչարյանի մյուս պաշտպանները ինքնաբացարկին միանալու համար ծանոթանան նյութերին: Դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել. հաջորդ նիստը կլինի հունիսի 14-ին, ժամը 10:30-ին:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
20Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan