Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Գյումրու օր» տոնակատարությունը տեղի կունենա օգոստոսին

«Գյումրու օր» տոնակատարությունը տեղի կունենա օգոստոսին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Գյումրու օր» տոնակատարությունը տեղի կունենա օգոստոսին

Գյումրիում հանցագործության կանխարգելման նպատակով բնակելի շենքերի վրա կտեղադրվեն տեսախցիկներ: Առայժմ  խոսքը վերաբերում է16  բնակելի շենքի, իսկ տեսախցիկների ձեռքբերման և տեղադրման համար գումար կհատկացվի համայնքի բյուջեից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 12-ին ավագանու  քննարկման 23 հարցերից մեկը վերաբերում էր 16 համատիրություններին 26 միլիոն ՀՀ դրամ որպես սուբսիդիա հատկացնելուն: Նշված գումարից 17 միլիոն 650 հազար դրամը նախատեսվում է բազմաբնակարան շենքերում վերանորոգման աշխատանքներ  կատարելու  նպատակով, իսկ 8 միլիոն 350 հազարը` 220 տեսախցիկ գնելու համար: Տեսախցիկների տեղադրման վայրը որոշելու է Գյումրու համայնքապետարանը, դրանք տեղադրվելու են համատիրությունների ենթակայության շենքերում:  Թեև  ավագանու 23 անդամից 9 դեմ էին  այս նախագծի ընդունմանը՝  նշելով, որ  դա ոստիկանության խնդիրն է  և ՀՀ ոստիկանությունն իր միջոցներից պետք է գումար հատկացնի այդ նպատակով, այնուամենայնիվ՝ մեծամասնությամբ նախագիծը ընդունվեց:


 Ավագանու քննարկման մյուս հարցը  միաձայն ընդունվեց՝  բյուջեից 8 մլն դրամ կհատկացվի օգոստոսին նախատեսվող «Գյումրու օր» տոնակատարության համար:

Ավագանին նաև որոշեց գումար հատկացնել սոցիալապես անապահով ընտանիքների և համայնքապատկան մանկապարտեզներից դպրոց գնացող երեխաների համար: 1 մլն 217 հազար  500 դրամ հատկացվեց «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը, Հայագիտական արդի հիմնահարցեր» 10-րդ միջազգային գիտաժողովի միջոցառման կազմակերպման եւ անցկացման նպատակով։ 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
20Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan