Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մարկ Էսփերը Պետագոնի ղեկավարի պաշտոնակատար կդառնա հունիսի 24-ին

Մարկ Էսփերը Պետագոնի ղեկավարի պաշտոնակատար կդառնա հունիսի 24-ին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մարկ Էսփերը Պետագոնի ղեկավարի պաշտոնակատար կդառնա հունիսի 24-ին

Պատրիկ Շանահանը ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի իր լիազորությունները Մարկ Էսփերին կփոխանցի հունիսի 24-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Պենտագոնի՝ հունիսի 18-ին տարածված հաղորդագրության մեջ: Շանահանը պաշտոնաթող Է լինում «2019 թվականի հունիսի 23-ի կեսգիշերին եւ ավարտում Է իր աշխատանքը պաշտպանության նախարարությունում», նշվում Է հայտարարության մեջ:

«ԱՄՆ-ի ցամաքային զորքերի նախարար Մարկ Էսփերը պաշտպանության նախարարի պաշտոնակատար կդառնա դրանից անմիջապես հետո «…» Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի լիազորություններն ու գործառույթները Էսփերին կանցնեն 2019 թվականի հունիսի 24-ի 00:01-ից»,- նշվում Է փաստաթղթում:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել Է, որ Շանահանը թողնում Է պաշտոնը, իսկ պաշտպանության նախարարի պաշտոնում կառաջադրվի Էսփերի թեկնածությունը: Վերջինս ներկայում ԱՄՆ-ի ցամաքային զորքերի նախարարն Է: Այդ պաշտոնն զբաղեցնող անձը նախագահական կաբինետի անդամ չԷ եւ ենթարկվում Է պաշտպանության նախարարին: Թրամփն իր Twitter-ում գրել Է, որ Շանահանն ինքն Է որոշում ընդունել ինքնաբացարկի մասին: Մինչդեռ ավելի վաղ տվյալներ Էին հայտնվել, որ Թրամփը դժգոհ Է Շանահանից եւ դիտարկում Է Պենտագոնի ղեկավարի պաշտոնում մեկ ուրիշի նշանակման հնարավորությունը: Այս կադրային նշանակումը ենթակա Է Կոնգրեսի Սենատի կողմից հաստատման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan