Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱԺ-ն մի շարք նախագծերի կողմ քվեարկեց՝ այդ թվում ԼՀԿ-ի կողմից առաջին ընթերցման ներկայացրած 3 նախագծերի

ԱԺ-ն մի շարք նախագծերի կողմ քվեարկեց՝ այդ թվում ԼՀԿ-ի կողմից առաջին ընթերցման ներկայացրած 3 նախագծերի
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱԺ-ն մի շարք նախագծերի կողմ քվեարկեց՝ այդ թվում ԼՀԿ-ի կողմից առաջին ընթերցման ներկայացրած 3 նախագծերի

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Նախագծին կողմ քվեարկեց  87, դեմ՝ 3 դեմ և ձեռնպահ՝ 5 պատգմավոր։

 
ԼՀԿ-ի կողմից ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց քվեների 91 կողմ, 0 դեմ և 5 ձեռնպահ հարաբերակցությամբ։

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» նախագծին կողմ քվեարկեց 98 պատգամավոր։


«Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն ընդունվեց 98 կողմ քվեարկությամբ։

ԼՀԿ-ի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 96 կողմ և 1 դեմ քվեարկությամբ։

ԼՀԿ խմբակցության կողմից ներկայացրած «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը ևս ընդունվեց 83 կողմ, 5 դեմ և 13 ձեռնպահ քվեարկությամբ։

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը» երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 100 կողմ քվեարկությամբ։ 

«Բռնադատվածների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 100 կողմ քվեարկությամբ։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan