Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թրամփը G20-ի գագաթնաժողովի շրջանակում կհանդիպի Էրդողանի հետ

Թրամփը G20-ի գագաթնաժողովի շրջանակում կհանդիպի Էրդողանի հետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Թրամփը G20-ի գագաթնաժողովի շրջանակում կհանդիպի Էրդողանի հետ

Ճապոնիայում «Մեծ քսանյակի»՝ G20-ի գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները՝ ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի հետ լրագրողների հեռախոսային ճեպազրույցին հղումով:

Ներկայացուցիչը նշել է, որ Թրամփը հանդիպում կունենա 8 երկրների ղեկավարների հետ՝ ներառյալ Թուրքիայի:

Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարները կքննարկեն Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները:

Հիշեցնենք, որ G20-ի հերթական գագաթնաժողովը կանցկացվի Ճապոնիայի Օսակա քաղաքում՝ հունիսի 28-29-ը, ընդ որում՝ Ճապոնիան առաջին անգամ կնախագահի G20-ում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan