Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Գրիգորի Մարտիրոսյանն ու Տիգրան Ավինյանը հստակեցրել են համագործակցության հետագա քայլերը

Գրիգորի Մարտիրոսյանն ու Տիգրան Ավինյանը հստակեցրել են համագործակցության հետագա քայլերը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Գրիգորի Մարտիրոսյանն ու Տիգրան Ավինյանը հստակեցրել են համագործակցության հետագա քայլերը

ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են պետնախարարի գրասենյակից:

Հանդիպմանը, որին մասնակցում էին նաև ԱՀ կառավարության անդամները, քննարկվել են զույգ հայկական պետությունների գործադիր մարմինների միջև առկա փոխգործակցությունն ընդլայնելու և խորացնելու հեռանկարները:

Հանդիպմանը ներկա ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, արդարադատության, գյուղատնտեսության և քաղաքաշինության նախարարները մանրամասն ներկայացրել են միասնական դաշտում գործող ծրագրերի որակն աստիճանաբար բարձրացնելու և մի շարք ուղղություններում փոխգործակցության նոր՝ մասնավորապես, հանրությանը էլեկտրոնային ծառայությունների մատուցման, հակակարկտային կայանների, գյուղատնտեսական հաշվառման, համայնքների գլխավոր հատակագծերի, Մարտակերտ-Սոտք ավտոճանապարհի սպասարկմանն ու այլ հարցերի շուրջ առաջարկներ:

«Նշված ոլորտներում համագործակցության բարձր մակարդակի պահպանումն ու նախանշված նոր ուղղություններում համատեղ աշխատանքը կարճ ժամանակահատվածում կարող են տպավորիչ արդյունքներ գրանցել»,- իր խոսքում նշել է պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը վստահություն է հայտնել, որ համագործակցության նոր առաջարկներն ու առկա դրական դինամիկան ապահովելու անհրաժեշտությունը բխում են հայկական երկու պետությունների տնտեսական շահերից:

ԱՀ պետական նախարարն ու ՀՀ փոխվարչապետը երկուստեք կարևորել են նման ձևաչափով հանդիպումները՝ համատեղ ծրագրերի արդյունավետության բարձրացման և ոլորտային նոր աշխատանքների համադրման տեսանկյունից:

Այնուհետև ԱՀ և ՀՀ կառավարության անդամները այցելել են Ստեփանակերտում տեղակայված մի շարք արտադրամասեր, գնահատել թեթև արդյունաբերության զարգացման ներկա միտումներն ու հեռանկարները:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության Արցախ կատարած աշխատանքային հագեցած օրակարգը ավարտվել է Շուշիում: Հյուրերը ծանոթացել են «Եզնիկ Մոզիյան արհեստագործական ուսումնարան»-ի հնարավորություններին ու բերդաքաղաքի զբոսաշրջային ներուժին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan