Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Նախագծով էականորեն խստացվել են ապօրինի անտառհատումների հետ կապված պատժաչափերը․ Է․ Գրիգորյան

Նախագծով էականորեն խստացվել են ապօրինի անտառհատումների հետ կապված պատժաչափերը․ Է․ Գրիգորյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Նախագծով էականորեն խստացվել են ապօրինի անտառհատումների հետ կապված պատժաչափերը․ Է․ Գրիգորյան

ԱԺ քննարկման ներկայացվեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը։

 
Հիմնական զեկուցող Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ քրեական և վարչական օրենսդրության փոփոխությամբ էականորեն խստացվել են ապօրինի անտառհատումների հետ կապված պատժաչափերը, ինչպես նաև ներմուծվել են նոր կարգավորումներ։

«Մասնավորապես, Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի մեջ ներմուծվել է ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը կամ  ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելու հոդվածը, ինչպես նաև համայնքային սեփականություն համարվող անտառների հետ կապված իրավահարաբերությունները, ինչպես նաև նույն արարքը մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ կրկնելու դեպքում վարչական տույժից հետո քրեական պատասխանատվության ենթադրելու վերաբերյալ կարգավորումները»,-ասաց նա։

 
Նախարարը նշեց, որ առանձին խումբ վերաբերում է ծանրացուցիչ հանգամանքներին։

Էրիկ Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ փոփոխություն է կատարվել Կովկասյան ընձառյուծի որսի համար նախատեսված գումարի մասով, որը 3 մլն դրամ տուգանքից փոխվել է 100 մլն դրամի։

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
14Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan