Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՀՀ ԶՈՒ-ում և Արցախի ՊԲ-ում զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 2-ով

ՀՀ ԶՈՒ-ում և Արցախի ՊԲ-ում զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 2-ով
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ՀՀ ԶՈՒ-ում և Արցախի ՊԲ-ում զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 2-ով

Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և Արցախի Հանրապետության պաշտպանական բանակում 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է 29 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 8-ը՝ ժամկետային զինծառայող, 13-ը՝ պայմանագրային զինծառայող, 3-ը՝ ենթասպա և 5 սպա: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:


«29-ը զինծառայողներից 11-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 18-ինը՝ տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում: 2018թ. նույն ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում արձանագրվել էր 31 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 19-ը՝ զինվորական ծառայություն անցնելու հետ կապված, 12-ը՝ վերջինիս հետ չկապված: 
Այսինքն` ընդհանուր մահվան դեպքերը նվազել են 2-ով, զինվորական ծառայություն անցնելու հետ կապված դեպքերը՝ 8-ով կամ 42 տոկոսով, իսկ զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում մահվան դեպքերը, ցավոք, ավելացել են 6-ով կամ 50 տոկոսով»,- գրել է Աբրահամյանը:

Նա նաև ներկայացրել է այս տարվա ընթացքում զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան դեպքերը՝ ըստ պատճառների, ունեն հետևյալ պատկերը՝ համադրված նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված վիճակի հետ.

2-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով (2018թ.1-ին կիսամյակին՝ 5),  3-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով (6),
 0-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով (1), 1-ը՝ հիվանդությունից (2),0-ը՝ ականի պայթյունից (1), 3-ը՝ սպանության հետևանքով (1), 1-ը դժբախտ պատահարից (1), 1-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներից (1), 0-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով (1):

Զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում մահվան դեպքերի պատճառները հետևյալներն են՝ համադրված նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ առաջին կիսամյակում արձանագրված վիճակի հետ. 10-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներից (2018թ.1-ին կիսամյակում՝ 6),7-ը՝ հիվանդությունից (5), 0՝ դժբախտ պատահարներից (1),1-ը՝ ինքնասպանություն և ինքնասպանության հասցնել (0):

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
16Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan