Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սուրեն Պապիկյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի աշխատանքներին վերաբերող հարցեր

Սուրեն Պապիկյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի աշխատանքներին վերաբերող հարցեր
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Սուրեն Պապիկյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի աշխատանքներին վերաբերող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիար Էրլունին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հանդիպման նպատակն էր քննարկել «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր:

Նախարար Սուրեն Պապիկյանը ողջունելով հյուրերին՝ շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և կարևորել այս ձևաչափով հանդիպումների անցկացումը՝ ընթացիկ հարցերը և լուծման տարբերակները համատեղ քննարկելու առումով:

«Մենք շահագրգռված ենք Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարությամբ և մեզ համար էական նշանակություն ունի երկուստեք պայմանագրային կետերի պատշաճ կատարումը, աշխատանքների ՝ որակյալ և ըստ ժամանակացույցի իրականացումը»,-նշել է նախարարը, վստահություն հայտնելով, որ Հայաստանի և Չինաստանի միջև առկա համագործակցությունը դրական երաշխիքներ են տալիս ընթացիկ հարցերն արդյունավետ և արագ լուծելու համար:

Հանդիպմանը մասնավորապես քննարկվել են «Հյուիս-Հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, ժամանակացույցին և համապատասխան կարգավորումներին վերաբերող հարցեր:

Չինաստանի դեսպան Թիար Էրլունին իր հերթին կարևորել է ՀՀ ՏԿԵ նախարարության հետ գործընկերային հարաբերությունների շարունակականության ապահովման և ընդլայնման հնարավորությունները և տեղեկացրել, որ ակտիվ աշխատանքներ են տարվում ընթացիկ հարցերի արագ լուծման ուղղությամբ: Նա վստահեցրել է, որ այս հանդիպումը ևս խթան կհանդիսանա աշխատանքներին նոր տեմպ հաղորդելու համար:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan