Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հուլիսի 29-ի չվերթով Հուրգադայից ՀՀ վերադառնալու՝ Եգիպտոսի դեսպանատան կոչը վերաբերում է այն զբոսաշրջիկներին, որոնք մեկնել են A&R Tour փաթեթներով. ԱԳՆ

Հուլիսի 29-ի չվերթով Հուրգադայից ՀՀ վերադառնալու՝ Եգիպտոսի դեսպանատան կոչը վերաբերում է այն զբոսաշրջիկներին, որոնք մեկնել են A&R Tour փաթեթներով. ԱԳՆ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հուլիսի 29-ի չվերթով Հուրգադայից ՀՀ վերադառնալու՝ Եգիպտոսի դեսպանատան կոչը վերաբերում է այն զբոսաշրջիկներին, որոնք մեկնել են A&R Tour փաթեթներով. ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանատան հայտարարությունն այն մասին, որ դեսպանատունը Եգիպտոսում հանգստացող ՀՀ քաղաքացիներին հորդորում է ընդհատել հանգիստն ու Երևան վերադառնալ հուլիսի 29-ի չվերթով, վերաբերում է միայն այն զբոսաշրջիկներին, որոնք Եգիպտոս են մեկնել A&R Tour տուր օպերատորի փաթեթներով։

«Սույն հայտարարությունը վերաբերում է միայն A&R տուր օպերատորի ուղևորներին։ Բոլոր այլ զբոսաշրջիկներին հորդորում ենք շարունակել պլանավորած հանգիստը»,– ասվում է ՀՀ արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում:

 
Հիշեցնենք, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը հայտարարել էր, որ հուլիսի 29-ին նախատեսված Հուրգադա-Երևան Orange2fly թիվ OTF 3701 չվերթը կիրականացվի Եգիպտոսի ժամով 03․00-ին։ «Միաժամանակ, հորդորում ենք այն ուղևորներին, ում թռիչքը նախատեսված է օգոստոսի 1-ին և 5-ին, ընդհատել հանգիստը և մեկնել Հայաստան վերոհիշյալ չվերթով։ Այդ քաղաքացիներին խնդրում ենք տրամադրել ՀՀ դեսպանություն իրենց անձնական տվյալները (անուն և ազգանուն (լատինատառ), անձնագրի համար)` համապատասխան ցուցակի մեջ ընդգրկվելու նպատակով։ ՀՀ դեսպանության թեժ գիծ.
+201207050580»,- ասվում էր դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ A&R Tour օպերատորի փաթեթներով Եգիպտոսի Հուրգադա քաղաք մեկնած ՀՀ քաղաքացիները չէին կարողանում վերադառնալ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով։ Հուլիսի 26-ին նրանք ուղևորները Հուրգադա-Երևան թիվ UJ 5600 չվերթով վերադարձան Հայաստան:

 
   

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan