Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՔԿ-ի Շիրակի մարզային քննչական վարչությունը նոր շենք ունի. բացման ներկա էր կոմիտեի նախագահը

ՔԿ-ի Շիրակի մարզային քննչական վարչությունը նոր շենք ունի. բացման ներկա էր կոմիտեի նախագահը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ՔԿ-ի Շիրակի մարզային քննչական վարչությունը նոր շենք ունի. բացման ներկա էր կոմիտեի նախագահը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն  աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ, որտեղ մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության նոր վարչական շենքի բացման արարողությանը։ Ինչպես  տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վարչական շենքի բացմանը ներկա են գտնվել նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզի դատաիրավական ոլորտի պատասխանատուները։ ՀՀ ՔԿ նախագահը շրջել է շենքում, ծանոթացել նոր աշխատանքային պայմաններին։

Քննչական վարչության նոր վարչական շենքը կահավորվել է, ապահովվել ժամանակակից տեխնիկայով, ինտերնետ-կապով և համակարգչային ներքին ցանցով: Տարածքն ունի 26  աշխատասենյակ, այդ թվում՝ անչափահասների հարցաքննության համար նախատեսված սենյակ, իրեղեն ապացույցների պահման սենյակ, նիստերի դահլիճ և ճանաչման սենյակ:

ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը շեշտեց, որ քննիչների աշխատանքային պայմանների բարելավումը միջոց է՝ քննության արդյունավետությունը, որակը բարձրացնելու համար:

Հայկ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Կառավարությանը՝ շենքի հիմնանորոգման համար բյուջեից գումար հատկացնելու համար:

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել՝ Կոմիտեի տարածքային ստորաբաժանումների աշխատանքային պայմանները բարելավելու ուղղությամբ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan