Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մենք հետևողականորեն աշխատելու ենք Արցախի անկախության միջագային ճանաչման ուղղությամբ՝ այդպիսով մոտենալով մեր գլխավոր երազանքին՝ ունենալ միացյալ հայրենիք. Բակո Սահակյան

Մենք հետևողականորեն աշխատելու ենք Արցախի անկախության միջագային ճանաչման ուղղությամբ՝ այդպիսով մոտենալով մեր գլխավոր երազանքին՝ ունենալ միացյալ հայրենիք. Բակո Սահակյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մենք հետևողականորեն աշխատելու ենք Արցախի անկախության միջագային ճանաչման ուղղությամբ՝ այդպիսով մոտենալով մեր գլխավոր երազանքին՝ ունենալ միացյալ հայրենիք. Բակո Սահակյան

Արցախի  մայրաքաղաք Ստեփանակերտում Համահայկական 7-րդ խաղերն անցկացվելու են ամենաբարձր մակարդակով: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր ելույթում այս մասին նշեց Արցախի ղեկավար Բակո Սահակյանը:  

«Ես ներկա եմ եղել փորձերին, համոզվել եմ ու վստահաբար կարող եմ ասել, որ կազմակերպիչներ մեզ պարգևելու են հաճելի, հետաքրքիր, տպավորիչ, հիշարժան պահեր: Այդ ներկայացում բաղկացած է նաև բեմականացված հատվածից, որտեղ նկարագրվում է, թե ովքեր են հայերը, ինչու համար են եկել այս աշխարհ և ինչ առաքելությամբ: Այսօր ուզում եմ խոսել այդ առաքելության Արցախին ընկած բաժնեմասից: Մենք չենք թաքցրել, որ մեր մեջ կրում ենք մեծագույն հարգանք մեր նախնիների նկատմամբ: Նրանք այս դարերի ընթացում մաքառել են, շրջանցել են բազում փորձություններ ու մեզ փոխանցել են սուրբ երկիր: Նրանք պատգամել են, որ այս երկրի գերագույն արժեքը մարդն է ու մարդասիրությունը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Բակո Սահակյանը: Նրա խոսքով՝ հենց այդ գիտակցմամբ, այդ աշխարհընկալմամբ, տարիներ առաջ արցախցիները ելան ոտքի ու ի լուր աշխարհի հայտարարեցին, որ չեն հանդուրժելու, չեն համակերպվելու ազգային արժանապատվության ոտնահարմանը:

«Առաջինն արձագանքել է Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը, ու այդ ժամանակվանից սկսած Հայաստան- Արցախ-Սփյուռք եռամիասնությունն ընդունել ենք որպես մտածելակերպ, կենսակերպ: Այդ նույն եռամիասնությամբ հաղթահարել ենք պատերազմի ընթացքում ստացած խորը վերքերը, լուծել ենք ու լուծում ենք բազմաթիվ ծրագրեր: Այդ եռամիասնության շնորհիվ թևակոխել ենք կայուն փուլ: Ասել ենք, որ հայ ժողովրդի ամենամեծ սխրագործություններից մեկը արցախյան շարժումն է: Այսօր՝ այստեղ, ևս հայտարարում եմ, որ Արցախը պատրաստ է իր բաժին առաքելությունը հաստատակամությամբ կատարելու՝  ստեղծելու նախադրյալներ հաջորդ հաղթանակների համար:Ողջունելով Հայաստանի վարչապետին, մեր քույրերին, եղբայրներին, ուզում եմ ասել, որ մեր ընտրած ուղին անշրջելի է: Մենք գնալու ենք մեր առաջադրանքների ու երազանքների հետևից, հետևողականորեն աշխատանքներ ենք իրականացնելու Արցախի միջազգային ճանաչման համար ՝ մոտենալով միացյալ հայրենիք ունենալու մեր երազանքին»,-ասաց Բակո Սահակյանը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan