«Արցախը Հայաստան է և վերջ, միացո՜ւմ». ո՞րն էր վարչապետի կոչի քաղաքական հաղորդագրությունը. «Թարմ ուղեղով»՝ Ալեն Ղևոնդյանի հետ



Նիկոլ Փաշինյանը ծրագրային ելույթ ունեցավ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Դա առաջին ելույթն էր Արցախի հանրության առջև: Նա իր խոսքը սկսեց 88-ի «Միացում» կարգախոսի հիշեցմամբ: «Միացում»-ը քաղաքական մեծ նոստալգիա պարունակող բառ է, որի շուրջ նաև ձևավորվեց հայոց պետականությունը նորագույն շրջանում: Քաղաքական առումով դա ներսի և դրսի համար հաղորդագրություն էր, որ Հայաստանը և Արցախը միասնական են, մեկ օրգանական կապի մեջ են: Վարչապետի ելույթի հիմնական շեշտադրումները վերլուծում է մեր թարմ ուղեղով զրուցակիցը՝ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը: