Հաստատում եմ, որ Ադրբեջանում այս պահին հայ քաղաքացի կա. Արծրուն Հովհաննիսյան




Հաստատում եմ, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի, սակայն հանգամանքները, նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
ԱՀ ՊԲ-ից էլ հայտնում են, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Ադրբեջանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ օգոստոսի 12-ին շփման գծի՝ Ֆիզուլիի ուղղությամբ հայ զինծառայող է ձերբակալվել: «Թրենդ» գործակալության տվյալներով՝ խոսքը Արո Հայկի Ղազարյանի մասին է:
Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները քաղաքացուն ներկայացնում են որպես զորամասում ճնշման ենթարկված հայ զինծառայող: