Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արցախի ՊԲ զինծառայողը, ըստ մեղադրանքի, հիվանդանոցից ծառայության չվերադառնալու համար անդամախեղում է կատարել

Արցախի ՊԲ զինծառայողը, ըստ մեղադրանքի, հիվանդանոցից ծառայության չվերադառնալու համար անդամախեղում է կատարել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արցախի ՊԲ զինծառայողը, ըստ մեղադրանքի, հիվանդանոցից ծառայության չվերադառնալու համար անդամախեղում է կատարել

Արցախի պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներից մեկը չի ցանկացել հիվանդանոցից վերադառնալ ծառայության և ածելիով անդամախեղում է կատարել:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ զինվորական հոսպիտալում ստացիոնար բուժում ստանալու ընթացքում զինծառայողը տեղեկացել է, որ հոսպիտալից դուրս գրվելուց հետո պետք է վերադառնա ծառայության: Ըստ մեղադրանքի՝ ծառայության վերադառնալու լուրը լսելուց հետո զինծառայողը հիվանդանոցի լվացարանում կատարել է անդամախեղում, որը հանգեցրել է վերջինիս կողմից զինվորական պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:

Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 363-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն: Պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Գործն ուղարկվել է դատարան և ընդունվել վարույթ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan