Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Երկնիշ տնտեսական աճ արձանագրելը ֆանտաստիկայի ժանրից չէ. Նիկոլ Փաշինյան

Երկնիշ տնտեսական աճ արձանագրելը ֆանտաստիկայի ժանրից չէ. Նիկոլ Փաշինյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Երկնիշ տնտեսական աճ արձանագրելը ֆանտաստիկայի ժանրից չէ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրակացությամբ՝ երկրում երկնիշ տնտեսական աճ արձանագրելը ֆանտաստիկայի ժանրից չէ: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ըստ Կենտրոնական բանկի տեղեկանքի, վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում դրամային վարկային տոկոսադրույքները երեք տոկոսով իջել են: «Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8,1 տոկոսով: Իմ եզրակացությունն այն է, որ իսկապես, երկնիշ տնտեսական աճ արձանագրելը ֆանտաստիկայի ժանրից չէ: Մենք կապիտալ ներդրումների ծավալների ժամկետների տեմպի հետ կապված խնդիր ունենք, և եթե դա արդյունավետ լուծված լիներ, տնտեսական ցուցանիշներն ավելի բարձր կլինեին», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ ընդգծեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այժմ ամենակարևոր աշխատանքը 2020 թվականի կապիտալ ծախսերի պլանավորումն է, մրցույթների պատշաճ անցկացումը:

«Պետք է հաշվի առնել ոչ միայն բյուջետային նախատեսված միջոցները, այլ նաև հավելյալ միջոցները, որոնք կարող են գոյանալ և այդ դեպքում չպետք է շաբաթներով քննարկենք, թե ինչի վրա ծախսենք, այսինքն` պետք է սեղանի վրա պատրաստի նախագծեր ունենանք: Ցանկացած լավ նորություն իր հետ բերում է որոշակի լարվածություն, որ տեմպը, տրամադրությունը չկորցնենք, և դրա համար կա մի ճանապարհ՝ աշխատել, աշխատել, աշխատել, և դա առաջին հերթին վերաբերում է մեզ՝ կառավարությանը», - նկատեց վարչապետը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan