Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մերկելը Պեկինին Հոնկոնգի ճգնաժամի խաղաղ կարգավորման կոչ է արել

Մերկելը Պեկինին Հոնկոնգի ճգնաժամի խաղաղ կարգավորման կոչ է արել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մերկելը Պեկինին Հոնկոնգի ճգնաժամի խաղաղ կարգավորման կոչ է արել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Չինաստան կատարած եռօրյա այցի ընթացքում Պեկինին Հոնկոնգի ճգնաժամի խաղաղ կարգավորման կոչ է արել։ Նա ասել է, որ Հոնկոնգում բազմամսյա զանգվածային բողոքների թեման քննարկել է Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի հետ եւ հիշեցրել նրան այն մասին, որ Լոնդոնի եւ Պեկինի միջեւ պայմանագիրը Չինաստանին բրիտանական նախկին գաղութը վերադարձնելու մասին նախկինի պես գործում է, եւ Հոնկոնգի քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները պետք է ապահովվեն, տեղեկացնում է News.am-ը։

Մերկելի խոսքով՝ ներկա իրավիճակում պետք է անել ամեն ինչ, որպեսզի բռնություն չլինի։ Նա նշել է, որ Հոնկոնգի իշխանությունները ցուցադրում են երկխոսության պատրաստակամություն, եւ հույս է հայտնել, որ ցուցարարների ներկայացուցիչները նույնպես կմասնակցեն երկխոսությանը «քաղաքացիական ազատությունների շրջանակում»։

Հարցին, թե կարող է արդյոք Չինաստանը ռազմական ուժ կիրառել, Լի Կեցյանը պատասխանել է, որ կենտրոնական իշխանությունը Պեկինում օրենքի շրջանակում կօգնի Հոնկոնգի իշխանություններին։ Նա միեւնույն ժամանակ ավելացրել է, որ Չինաստանը դրա համար բավականաչափ «իմաստնություն» ունի։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan