Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Առաջին ընթերցմամբ ընդունվեց հեծանիվ և այլ տրանսպորտային միջոցներ վարելու վերաբերյալ օրինագիծը

Առաջին ընթերցմամբ ընդունվեց հեծանիվ և այլ տրանսպորտային միջոցներ վարելու վերաբերյալ օրինագիծը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Առաջին ընթերցմամբ ընդունվեց հեծանիվ և այլ տրանսպորտային միջոցներ վարելու վերաբերյալ օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց մի շարք տրանսպորտային միջոցներ վարելու պայմանների վերաբերյալ հստակություններ մտցնելու մասին ՀՀ կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը: «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման բնագավառում կբարձրացվի պետական քաղաքականության իրականացման արդյունավետությունը, կհստակեցվեն երթևեկության մասնակիցների պարտականությունները, կնվազեն ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով խցանումներ առաջանալու հնարավորությունները:

Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առկա իրավական, ինչպես նաև օրենքների գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներին լուծում տալու նպատակով: Գործող օրենսդրությունը որոշ իրավահարաբերություններ ամբողջությամբ և հստակ չի կարգավորում, իսկ որոշ փաստացի գոյություն ունեցող իրավահարաբերություններ ընդհանրապես դուրս են մնացել օրենսդրական կարգավորումներից, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծել ինչպես իրավակիրառ մարմինների, այնպես էլ ճանապարհային երթևեկության մասնակիցների համար: Առաջարկվող փոփոխություններով հստակեցվում են ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում վարորդների պարտականությունները, կարգավորվում են վարորդական վկայականներ տալու, փոխանակելու վերաբերյալ մինչ այժմ չկարգավորված իրավահարաբերությունները:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan