Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Փոմպեոն չի նշանակվի ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական. Թրամփ

Փոմպեոն չի նշանակվի ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական. Թրամփ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Փոմպեոն չի նշանակվի ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական. Թրամփ

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն չի նշանակվի ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական: Այդ մասին նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտնել Է Սպիտակ տանը:

«Ոչ»,- պատասխանել Է Թրամփը այն հարցին, թե ինքը դիտարկում Է արդյոք այդ տեղի համար Փոմպեոյի թեկնածությունը: «Ես Մայքլ Փոմպեոյի ետ խոսել եմ այդ մասին, մենք հիանալի փոխըմբռնում ունենք, մեր հայացքները շատ հարցերում համընկնում են, բայց նա կնախընտրեր, որ այնտեղ ուրիշ մեկը լինի»,- ասել Է Թրամփը եւ հավելել, որ ինքը համաձայն Է պետքարտուղարի կարծիքին: Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր Էջում գրել Է, որ պաշտոնանկ Է արել Բոլթոնին: Նա նաեւ հայտնել Է, որ ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականի անունը կհրապարակի հաջորդ շաբաթ:

Ինչպես տեղեկացրել Է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Գիդլին, Բոլթոնի պաշտոնաթողությունից հետո նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի ժամանակավոր պաշտոնակատար կդառնա նրա ներկայիս տեղակալ Չառլզ Կապերմանը: Սեպտեմբերի 11-ին Թրամփն իր որոշումը պարզաբանել Է այն բանով, որ Բոլթոնը խոշոր սխալներ Է թույլ տվել եւ ընդհանուր լեզու չի գտել Վաշինգտոնի վարչակազմում կարեւոր մարդկանց հետ:

Պետության ղեկավարի խոսքով՝ Բոլթոնն անընդունելի դիրք Էր բռնել Վենեսուելայի նկատմամբ: Բացի դրանից, ԿԺԴՀ-ի միջուկային հիմնախնդրի կարգավորման «լիբիական մոդելի» վերաբերյալ նրա կարծիքները միայն ձգձգել են դրա լուծումը, նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan