Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ժողովրդավարությունը ՀՀ-ում դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու. վարչապետը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին

Ժողովրդավարությունը ՀՀ-ում դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու. վարչապետը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ժողովրդավարությունը ՀՀ-ում դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու. վարչապետը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացնում էին մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ: Հանդիպումն անցկացվել է «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում: Այս մասին հայտնում է վարչապետի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունը:

Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոն, որոնք հանդես են եկել ողջույնի խոսքով:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը կարևորել է նման հանդիպումների անցկացումը: «Երկար ժամանակ փնտրում ենք, թե ինչ ճիշտ ձևաչափով է պետք շփվել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որովհետև կառավարական ֆորմատներով միշտ չէ, որ շփումներն արդյունավետ են լինում և ուրախ եմ, որ այսպիսի մի փորձ ենք անում: Կարծում եմ՝ կարևոր դիտարկում հնչեց, որ երբեմն փորձում ենք գնահատել, թե ինչ է ժողովրդավարությունը: Երբեմն կարող ենք արձանագրել, որ ժողովրդավարությունն ունի նաև այսպիսի հատկություն, որ դրա պայմաններում նրանք, ովքեր դրանից առաջ էլ լռեցնում էին ուրիշներին, հիմա նույնպես երբեմն ավելի շատ հնարավորություններ են ունենում լռեցնել ուրիշներին:

Սա թերևս ամենակարևոր դիլեման է, որ գոյություն ունի ժողովրդավարական երկրներում կամ, համենայն դեպս, Հայաստանի նման ժողովրդավարական երկրներում, որոնք դեռևս հիմնական հասկացություններ ճշտելու և ճշգրտելու անհրաժեշտություն ունեն: Մասնավորապես, ոչ միշտ, բայց երբեմն որոշ դրվագներում կարող է պարզվել, որ պարզաբանման կարիք ունի, թե ի՞նչ է նշանակում մարդու իրավունք, երբեմն կարող է անհրաժեշտ լինել պարզաբանել, թե ո՞վ է մարդը, ով կարող է օգտվել իրավունքից, երբեմն կարող է անհրաժեշտություն լինել պարզաբանել, թե արդյոք ոմանք ավելի կամ պակաս մարդ են և այսպես շարունակ:

Բայց սրանից, կարծում եմ, պետք չէ զարմանալ և առավել ևս պետք չէ նեղսրտել: Սա նշանակում է, որ ժողովրդավարությունը, մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու կամ գուցե ոչ այնքան երկար, որպեսզի առնվազն հիմնական հասկացությունների մակարդակով մենք հանրային կոնսենսուս ունենանք: Մի բան ակնհայտ է, որ մեր կառավարությունը նվիրված է ժողովրդավարական արժեքներին: Բազմիցս եմ հայտարարել, որ ժողովրդավարությունը համարում եմ այսպես ասած էնդեմիկ արժեք մեզ համար, ոչ թե որևէ երկրից կամ որևէ տարածքից ներմուծված: Եվ ես դրան հավատում եմ, որովհետև կարծում եմ, որ նաև դահլիճում ներկա շատ մարդկանց և անձամբ իմ գործունեությունը դա են ապացուցել, որ ժողովրդավարությունն ի վերջո մեզ հարազատ երևույթ է, բայց երևի թե ժամանակ առ ժամանակ մենք կարիք ունենք մի պահ կանգ առնել և ինչպես ասում են՝ համադրել ժողովրդավարության մասին մեր կոնկրետ, պրակտիկ ձևակերպումները: Այսօրինակ հանդիպումները կարծում եմ շատ լավ առիթ են այդ հարցերը քննարկելու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը կարևորել է քաղաքացիական հասարակության դերը երկրում ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման գործում և նշել, որ այդ նպատակով գործադիրը կոռուպցիայի դեմ պայքարի, դատիրավական բարեփոխումների գործընթացներում ներգրավվել է նաև քաղհասարակության ներկայացուցիչներին:

Այնուհետև կառավարության ղեկավարը պատասխանել է քաղաքացիական հասարակության ներչկայացուցիչների մի շարք հարցերի, լսել նրանց դիտարկումներն ու առաջարկությունները: Մասնավորապես, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը, այդ ուղղությամբ հանրային վերահսկողության բարձրացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական ոլորտում, ոստիկանության և ընդհանրապես պետական կառավարման համակարգերում բարեփոխումների իրականացմանը, այդ ուղղությամբ նաև միջազգային գործընկերների հետ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Վարչապետը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մտքեր են փոխանակել նաև հետագայում նման հանդիպումների կազմակերպման ձևաչափերի շուրջ և ընդգծել, որ դրանք կնպաստեն երկկողմ փոխգործակցությանը տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներն արդյունավետ կյանքի կոչելու գործին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan