Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Բանկային գաղտնիքի մասին օրենքի փոփոխությունը որևէ ձևով չի վտանգում բանկային համակարգի կայունությունը. վարչապետի խորհրդական

Բանկային գաղտնիքի մասին օրենքի փոփոխությունը որևէ ձևով չի վտանգում բանկային համակարգի կայունությունը. վարչապետի խորհրդական
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Բանկային գաղտնիքի մասին օրենքի փոփոխությունը որևէ ձևով չի վտանգում բանկային համակարգի կայունությունը. վարչապետի խորհրդական

Բանկային գաղտնիքի մասին օրենքի փոփոխությունը որևէ ձևով չի վտանգում բանկային համակարգի կայունությունը և չի վնասում հաճախորդների իրավունքները: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Բանկային գաղտնիքի մասին օրենքի փոփոխությունը որևէ ձևով չի վտանգում բանկային համակարգի կայունությունը և չի վնասում հաճախորդների իրավունքները։ Փոփոխությունով շարունակում է պահպանվել բացառապես դատարանի որոշմամբ բանկային գաղտնիքի տրամադրումը, որը բացակայում է մի շարք երկրներում, ինչպես բացակայում է նման օրենքի առկայությունը։ Ընդհանրապես, բանկային գաղտնիքը բացարձակ իրավունք չէ և այս փոփոխությունն ամբողջովին հիմնավոր է իրավական և տնտեսական տեսանկյունից։

 
Արդյունքում, այս փոփոխությունից հետո էլ բանկային համակարգի կայունությունը և վստահությունը շարունակելու է մնալ բարձր մակարդակի վրա՝ կարևոր գործոն համարելով հաճախորդների շահերի պաշտպանությունը։ Բանկային համակարգի փլուզում կանխատեսողներին առաջարկում եմ մի քանի ամսից ծանոթանալ բանկային համակարգի ցուցանիշներին»։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan