Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Բազմաթիվ նախարարություններում, նաև Երևանի քաղաքապետարանում կիսալճացման վիճակ է, կոմպետենտության, նաև մոտիվացիայի լուրջ պակաս կա. Գ. Մակարյան

Բազմաթիվ նախարարություններում, նաև Երևանի քաղաքապետարանում կիսալճացման վիճակ է, կոմպետենտության, նաև մոտիվացիայի լուրջ պակաս կա. Գ. Մակարյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Բազմաթիվ նախարարություններում, նաև Երևանի քաղաքապետարանում կիսալճացման վիճակ է, կոմպետենտության, նաև մոտիվացիայի լուրջ պակաս կա. Գ. Մակարյան

Բազմաթիվ նախարարություններում, այդ թվում նաև Երևանի քաղաքապետարանում, որտեղ բիզնեսը գրեթե կեսն է կազմում, կիսալճացման վիճակ է, կոմպետենտության, նաև մոտիվացիայի լուրջ պակաս կա: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Ըստ նրա՝ նման իրավիճակին զուգահեռ տնտեսությունը զարգացելու նախադրյալները մեծանում են:

«Շատ կարևոր է, որ կառավարության ներսում այդ ռիթմը պետք է փոխվի, դրա համար վարչապետի խորհրդականների ինստիտուտը կարևոր է, վարչապետին տրվող ինֆորմացիան կարևոր է, վարչապետը շատ շահագրգիռ անձ է, մեծ բեռ է փորձում իր վրա վերցնել, տանջվում է, ամեն ինչ ինքն է ուզում անի, անընդհատ գնա, ամեն հանդիպման ինքը ներկա գտնվի և այլն, բայց որքան էլ իր դիմացկունությունը հաշվի առնենք, բոլոր դեպքերում օրը ենթադրենք թեկուզ 15-16 ռեժիմ աշխատելու դեպքում էլի չի բավարարի, և կարևոր է, որ ինստիտուցիոնալ առումով իր պետական պաշտոնյանները որպես անձեր և պետական ինստիտուտներ, որպես մարմիններ կարողանան աշխատել, բայց նրանք դեռևս գտնվում են թույլ իրավիճակում»,-ասաց նա:

Իսկ նախադրյալներն, ըստ նրա, բազմաթիվ են, չնայած նրան, որ ԵԱՏՄ-ի անդամակցությամբ պայմանավորված ԵԱՏՄ մաքսատուրքերը մինչև 2020թ.-ը մի խումբ ապրանքների դեպքում կբարձրանան: «Նախ այդ նախապատրաստական աշխատանքները մենք այդքան էլ վարպետորեն չենք կատարել, ցավոք նաև ունեցել ենք կրիտիկական վիճակներ, որ անկախ մեզանից ստացվել է, որոնք ֆորսմաժորներ են ստեղծել պետության ներսում, և դրանք էլ են մեզ հետ գցել:

Բայց ԵԱՏՄ տեսանկյունից որոշակի համաձայնագրերի ստորագրումն ու մշակումը հույսեր են առաջացնում, որ ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը կարող է ավելի լիարժեք համագործակցել: Մասնավորապես օրինակ՝ հոկտեմբերի 27-ից գործելու է Իրանի հետ ստորագրված ազատ առևտրի համաձայնագիրն իր ռեժիմներով, որտեղ հարյուրավոր ապրանքներ բավական տոկոսադրույքներ իջնում են, և հնարավորություն է լինում, որ մեր ապրանքները կարող են ավելի հեշտ ներթափանցել իրանական շուկա»,-ասաց նա և շարունակեց, որ համաձայնագրեր են մշակվում և կստորագրվեն նաև Սինգապուրի հետ, կան բանակցություններ նաև այլ երկրների հետ, ինչպես օրինակ Սերբիայի, Հնդկաստանի, Վիետնամի:

Ըստ նրա՝ այդ համաձայնագրերը մի քանի դրական ազդակ կհաղորդեն. «Առաջինը, որ ԵԱՏՄ-ի քաշը կմեծանա միջազգային շուկայում, ԵԱՏՄ-ն կդառնա ավելի գրավիչ դրական հետևանքներով, այսինքն՝ շատերը կձգտեն ԵԱՏՄ-ի հետ համագործակցել, որը առևտրի խթանում կլինի, որն էլ կբերի փող, աշխատուժ ու ներդրումներ:

Հետո շուկաներն են մեծանում, նաև Հայաստանը կարող է իր փոքր, բայց կարևոր դերակատարությունն ունենալ այդ շուկաներ վաճառելով»,-ասաց նա և նշեց, որ հայկական կողմը կարող է օրգանական սննդով հետաքրքրել: «Անվնաս սնունդը միշտ կարող է հետաքրքրել, հայկական ապրանքները միշտ էլ համեղ են՝ թե գինիները, թե բանջարեղենը, մսամթերքը , պանրեղենը, չորացված մրգերը և այլն»,-ասաց նա և հավելեց, որ դա էլ իր հերթին կբերի նրան, որ պատվերը դեպի գյուղատնտեսություն կմեծանա:

«Գյուղացին կիմանա, որ իր ապրանքը գնելու երաշխավորված պայմաններ ունի, կսկսի ավելի ոգևորված աշխատել, կգա մի օր, որ ինքը կուզենա ավելի թանկ վաճառել, ավելի եկամտաբեր կդառնա, երիտասարդները կլծվեն գյուղական համայնքներում ինչ-որ պրոյեկտների և չեն գնա արտագնա աշխատանքի: Այս բոլորն իրսր հետ փոխկապակցված կգնա: Պետությունն էլ արտահանման լոգիստիկանները կլավացնի, կրթությունը պետք է լավանա, որ սպասարկի տնտեսությանը կադրերով և այլն, և մենք գլոբալ առումով շահում ենք»,-ասաց նա:

Ըստ նրա՝պետք է այս ամենի բաց ներկայացվի, որ ոչ միայն հայ, այլ դրսի ներդրողներն իմանան ՀՀ-ում առավելությունների մասին: «Մենք նույն հաջողությամբ ունենք GSP+ արտահանման ռեժիմ, նաև GSP արտոնյալ ռեժիմ, որին միացել է Ճապոնիան, ԱՄՆ-ի դեպքում լայն տեսականին առանց մաքսատուրքի է թույլատրում, բայց ցավոք նաև Հայաստանում, էլ չեմ ասում այլ երկրների գործարանները քիչ գիտեն դրա մասին և մոտիվացված չեն հայկական ընկերությունների հետ աշխատել»,-ասաց նա:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan