Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Նյու Յորքում բացվում Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը

Նյու Յորքում բացվում Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Նյու Յորքում բացվում Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը

Նյու Յորքում սեպտեմբերի 17-ին բացվում Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական, 74-րդ նստաշրջանը, որը կշարունակվի մինչեւ հաջորդ տարվա սեպտեմբերի 17-ը: Առաջիկա քննարկումների ուշադրության կենտրոնում 170-ից ավելի հարցեր են, որոնք ներառում են գլոբալ բոլոր խնդրիները՝ տարածաշրջանային սուր հակամարտություններից մինչեւ արդիականության հանգուցային տնտեսական, բնապահպանական եւ հումանիտար մարտահրավերները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բացման արարողությունը կկայանա Նյու Յորքի ժամանակով ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով 23:00-ին): Ողջույնի խոսքով հանդես կգա նստաշրջանի նախագահ Տիջանի Մուհամադ Բանդեն, որն ավելի վաղ զբաղեցնում Էր ՄԱԿ-ին առընթեր Նիգերիայի մշտական ներկայացուցչի պաշտոնը:

Մուհամադ Բանդեն, որը Գլխավոր ասամբլեայի ղեկավարի պաշտոնի միակ թեկնածուն Էր, ավելի վաղ ընդգծել Է, որ մտադիր Է բոլոր ջանքերը նպատակամղել ահաբեկչության, սովի, աղքատության, գենդերային անհավասարության եւ զինված հակամարտությունների ընթացքում բռնությունների դեմ պայքարին:

ՄԱԿ-ում առավել հագեցած շրջանը կդառնա հաջորդ շաբաթը, որի ընթացքում տեղի կունենան բարձր մակարդակի ընդհանուր քաղաքական բանավեճերը: Ամբիոն կբարձրանան 114 պետությունների ղեկավարներ, ինչպես նաեւ կառավարությունների ու դիվանագիտական ներկայացուցչությունների 80-ից ավելի ղեկավարներ, որոնց ելույթներն ավանդաբար կպայմանավորեն Գլխավոր ասամբլեայի աշխատանքն առաջիկա ողջ տարվա ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan