Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Երաժշտական հարթակներ, ցուցահանդեսներ, գալա համերգ ու հրավառություն. Ինչպես է նշվելու Անկախության օրն այս տարի

Երաժշտական հարթակներ, ցուցահանդեսներ, գալա համերգ ու հրավառություն. Ինչպես է նշվելու Անկախության օրն այս տարի
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Երաժշտական հարթակներ, ցուցահանդեսներ, գալա համերգ ու հրավառություն. Ինչպես է նշվելու Անկախության օրն այս տարի

Հայաստանի Անկախության օրվա առթիվ տոնակատարությունները մեկնարկելու են սեպտեմբերի 21-ին, ժամը 11-ից, Գյումրիի կենտրոնական զբոսայգում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, կառավարությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Նրա խոսքով, մինչեւ երեկոյան ժամը 23-ի, այդ զբոսայգում առանձին տաղավարներով կգործեն Երեւանում հայտնի բարերն ու սրճարանները: «Քաղաքի կենտրոնում կլինեն 7 երաժշտական հարթակներ, մասնավորապես էլեկտրոնային, ռոք, ջազ, փոփ, դասական, հայկական ժողովրդական երաժշտության սիրահարների համար:

Շիրազի տուն թանգարանում քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների մասնակցությամբ կանցկացվի հանրային քննարկում՝ համայնքների համաչափ զարգացման թեմայով: Շահումյան փողոցում կցուցադրվեն գյումրեցի հայտնի արհեստավորների եւ արվստագետների աշխատանքներն ու ստեղծագործությունները:

Ռուսթավելի փողոցում առանձին տաղավարներով կներկայացվի հայաստանյան մարզերի կոլորիտը: Աբովյան փողոցում կլինեն գաստրո տաղավարներ:

Վարդանանց հրապարակը կվերածվի մանկական ավանի, որտեղ տեղի կունենան տարբեր միջոցառումներ տարբեր տարիքի երեխաների համար:

Ասլամազյան քույրերի պատկերասրահում Անկախությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես տեղի կունենա, որտեղ կցուցադրվեն 20 հայ լուսանկարիչների աշխատանքներ:

Երեկոյան ժամը 19-ին վարդանանց հրապարակում կմեկնարկի գալա համերգ՝ հայ եւ արտասահմանցի երգիչների եւ երաժիշտների մասնակցությամբ:

Տոնական միջոցառումները կամփոփվեն ժա,ը 23-ին՝ տոնական հրավառությամբ»,-ասաց Աղաջանյանը:

Նա հավելեց, որ լինելու է նաեւ օդապարիկների փառատոն, օդաչուները գալու են Ռուսաստանից, Բուլղարիայից, Վրաստանից եւ Բրազիլիայից:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan