Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել մշտական համաձայնագրերը. Զարիֆ

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել մշտական համաձայնագրերը. Զարիֆ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել մշտական համաձայնագրերը. Զարիֆ

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել համաձայնագրերը, որոնք կգործեին մշտական հիմունքով, սակայն այդպիսի բանակցությունները պետք է վարել «միջուկային գործարքի» անդամ երկրների ձևաչափում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:


«Մենք պատրաստ ենք խոսել, բայց ոչ այն մասին, թե ինչ է լինելու առաջիկա մեկ ու կես կամ հինգ ու կես տարում: Մենք պետք է խոսենք այն բանի մասին, ինչը մշտական է լինելու», - ասել է Զարիֆը:

Վերջինս ընդգծել է, որ Իրանը գործող է համարում «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը», որը ստորագրվել է 2015-ին ԱՄՆ-ի մասնակցությամբ, սակայն որից ԱՄՆ դուրս է եկել 2018-ին՝ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք:


Զարիֆը հիշեցրել է, որ միջուկային գործարքի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա չորեքշաբթի՝ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan