Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Փաշինյանն ամենակարևոր խնդիրներից է համարում սփյուռք-Հայաստան սահմանները վերացնելը

Փաշինյանն ամենակարևոր խնդիրներից է համարում սփյուռք-Հայաստան սահմանները վերացնելը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Փաշինյանն ամենակարևոր խնդիրներից է համարում սփյուռք-Հայաստան սահմանները վերացնելը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընթացիկ ամենակարևոր խնդիրներից է համարում հայեցակարգային և գաղափարական առումով սփյուռք-Հայաստան սահմանները վերացնելը: Նրա կարծիքով` յուրքանչյուր հայ իրեն պետք է համարի ՀՀ շահառու նույնքան, որքան Հայաստանում բնակվողները, և դրա ամենակարևոր ձևը ՀՀ քաղաքացու անձնագիր ունենալն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանը նման տեսակետ հայտնեց Լոս Անջելեսում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Լրագրողը նկատեց, որ երկրի տարբեր ղեկավարներ տարբեր մոտեցումներ են ունեցել սփյուռքի դերի մասին: Նա հետաքրքրվեց, թե որն է վարչապետի որոշումը սփյուռքի ռեսուրսները երկրի ղեկավարման գործում օգտագործելու վերաբերյալ:
«Դա իսկապես շատ կարևոր հարց է, մեր երրորդ հանրապետության ամենաօրակարգային հարցերից մեկն է, և դրան պետք է նայել դինամիկայի, զարգացման մեջ: Եվ ըստ էության, կարծում եմ, որ ընթացիկ ամենակարևոր խնդիրը հայեցակարգային և գաղափարական առումով սփյուռք-Հայաստան սահմանները վերացնելն է: Ենթադրենք այն մարդը, որը Հայաստանից արտագաղթել է 2015-ին, սփյուռքահա՞յ է, թե ոչ: Իմ ընկալմամբ ինքը սփյուռքահայ չէ: Իսկ նա՞, ով արտագաղթել է 2001-ին, իմ կարծիքով կրկին սփյուռքահայ չէ, և այսպես շարունակ նույն տրամաբանությամբ: Մարդիկ տարբեր պատճառներով Հայաստանից հեռացել են: 1996-ին իմ եղբայրն էլ Հայաստանից հեռացել, գնացել է Ռուսաստանում է ապրել, հիմա իրեն վերաբերեմ որպես սփյուռքահայի՞: Ձեր ընկերներին, ովքեր Հայաստանում չեն ապրում, ընկալո՞ւմ եք որպես սփյուռքահայի և նրանց հետ հարաբերությունների նոր բանաձևեր եք մշակո՞ւմ»,-ասաց վաչապետը:
Փաշինյանի կարծիքով` հարցին այս տրամաբանությամբ է պետք մոտենալ, պետք է ջնջել այդ սահմանները: Նա նկատեց` ժամանակակից աշխարհում մարդու գտնվելու վայրը շատ հարաբերական երևույթ է, կան մարդիկ, որ մեկ ամիս այստեղ են ապրում, մյուս ամիս` մեկ ուրիշ տեղ` աշխատանքի, զբաղմունքի բերումով: Վարչապետը նշեց` խնդիրն այն է, թե մարդն իրեն որ երկրի հետ է նույնականացնում: «Ես համոզված եմ, որ աշխարհում ավելի ու ավելի շատ թվով հայեր իրենց պետք է նույնականացնեն Հայաստանի հետ: Եվ սրանով Հայաստան-սփյուռք զուտ այդ կառուցակարգային գաղափարը, սահմանները պետք է վերանան: Եվ այս հենքի վրա պետք է կառուցվեն նոր հարաբերությունները, և յուրքանչյուր հայ իրեն պետք է համարի ՀՀ շահառու նույնքան, որքան Հայաստանում բնակվողները»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը նկատեց, որ դրա համար տարբեր ձևեր կան, ամենակարևոր ձևն այն համարեց, որ բոլոր հայերն ունենան ՀՀ քաղաքացու անձնագիր, ընդունեն ՀՀ քաղաքացիություն` որպես մի նվազագույն կետ: Փաշինանը նշեց ` նրանք տարվա մեջ առնվազն մի որոշ ժամանակ պետք է անցկացնեն, ապրեն Հայաստանում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan